Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Կյանքից հեռացել է Սամվել Մկրտչյանը

Կյանքից հեռացել է Սամվել Մկրտչյանը
07.12.2014 | 19:54

Կյանքից հեռացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը:

Ս. Մկրտչյանը ծնվել է 1959-ին Թալինում։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, թարգմանել է բազմաթիվ գրքեր։ 2002-ից «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն էր։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը`դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում:

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ